Ադրբեջանը երկրի երեսից ոչնչացրել է Հայրենականում զոհվածների հուշարձանը․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից օկուպացված Բերձորում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի ոչնչացմանը: «Հետաքրքիր է՝ զոհերի հուշարձանի քանդմանը արձագանք կլինի՞, ռեպորտաժներ կլինե՞ն, թե բավարարվենք կողմերին զսպվածություն ցուցաբերելու սովորական կոչով։ Երկակի ստանդարտներ․․․իսկ հետո զարմացած դեմքով՝ «ինչ, որտեղ է տեղի ունեցել»,- գրել է ԱԺ խոսնակը։